211652_close_icon

Steinway արտիստ Օլգա Զադոն հանդես կգա Կամերային նվագախմբի հետ

views-count2759 դիտում article-date 16:59 14-02-2019
Steinway հանրահայտ ընկերության արտիստ, դաշնակահարուհի Օլգա Զադոն (Ուկրաինա/Գերմանիա) փետրվարի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Զադոն Վլադիմիր Հորովիցի, Սերգեյ Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև հատուկ մրցանակի է արժանացել Վլադիմիր Կրայնևի անվան մրցույթում: Տեղեկացնում է Կամերիայի երաժշտության ազգային կենտրոնը։ Հայաստանյան համերգին Զադոն Կամերային նվագախմբի հետ կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի և նվագախմբի համար Կոնցերտ թիվ 3-ը: Երեկոյին կներկայացվեն նաև Ֆելիքս Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 3 (Շոտլանդական) և Էդուարդ Էլգարի Ինտրոդուկցիա և Ալեգրո օp. 47 լարային քառյակի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Որպես մենակատարներ կներկայանան նաև ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը և Ռազմիկ Հովհաննիսյանը, ալտահար Դավիթ Աբրահամյանը (Իսպանիա), թավջութակահար Հակոբ Աթյանը: Այս համերգը նվիրված է Կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի հիշատակին: Երեկոյի ընթացքում ՀՊԿՆ-ը կղեկավարի դիրիժոր Հմայակ Դուրգարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր