Դանի Ալվես. Ժամանակն է, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում կորցնի կուսությունը
ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Մեր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է: Ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ: Լուծում ենք առաջադրված խնդիրները, լինի դա Գավաթը, Չեմպիոնների լիգան կամ առաջնությունը:
Բայց եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգայում, հրաշալի կլինի: Կարծում եմ, ժամանակն է այդ մրցաշարում մեկընդմիշտ կորցնել կուսությունը», ասել է Ալվեսը: