Դանի Ալվես. Եթե Ռոնալդուն սիրում է գլխավոր հերոս լինել, ապա պետք է կրակն իր վրա ընդունի
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը «Ռեալի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/71009/]հաղթանակից[/url] (4:0) հետո տեսակետ է հայտնել մադրիդյան ակումբում Կրիշտիանու Ռոնալդուի վիճակի մասին:
«Նա նախկինի պես Կրիշտիանուն է, թոփ խաղացող: Հնարավոր է, որ խնդիրը հենց սրանում է կայանում: Սա ես ասում եմ, որովհետև Ռոնալդուն սիրում է գլխավոր հերոս լինել: Երբ հաղթում ես, բոլորը քո մասին են խոսում, դու ուշադրության կենտրոնում ես:
Բայց եթե դա քեզ դուր է գալիս, ապա պարտվելու դեպքում էլ պետք է կրակը քո վրա ընդունես: Եթե թիմը ինչ որ բան սխալ է անում, չի հաղթում, ամենաշատը քեզ են քննադատելու:
«Բայց «Բարսելոնան» էլ առանց Ռոնալդուի իր խնդիրներն ունեն: Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում, թե ինչ է այնտեղ անում Ռոնալդուն», ասել է Ալվեսը: