1979 դիտում
12:18 13-02-2019
ՀՀ-ն կարող է գրավիչ լինել ներդրումների համար, բայց կառավարությունը պետք է քայլեր անի. Մաթիաս Քիսլեր․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել ուրիշ երկրների համար: Սակայն, ըստ դեսպանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է որոշ քայլեր անի:
Այս առումով նա կարևորել է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը, օրենսդրությունը, այլև անվտանգությունը: «Իհարկե, շատ կարևոր է ունենալ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, ունենալ հաջողություններ այդ ոլորտում: Եվ ես կարծում եմ՝ շատ փոփոխություններ այդ ոլորտում արդեն արվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, սակայն ես կարծում եմ, որ փոփոխություններ պետք է դեռ լինեն, և, իհարկե, այդ ամենը երկարատև գործընթաց է, և պետք է աշխատեն երկրի բոլոր ինստիտուտները:
Այսօր մենք քննարկում ենք Հարկային օրենսգիրքը, և, իհարկե, դա նույնպես պետք է գրավիչ լինի ներդրողների համար: Ես կարծում եմ՝ ամենակարևորն անվտանգությունն է: Երբ գործարարը գալիս է երկիր, նա պետք է վստահ լինի, որ անվտանգ է լինելու: Այս ամենը տարրեր են, որոնց ուղղությամբ պետք է կառավարությունն աշխատի»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3742 դիտում
16:47 03-06-2017
«Գյոթեի» անվան ինստիտուտի հիմնումը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի համար․ Մաթիաս Քիսլեր
Այս բաժնից
1342 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4786 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած