211652_close_icon
views-count3742 դիտում article-date 16:47 03-06-2017

«Գյոթեի» անվան ինստիտուտի հիմնումը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի համար․ Մաթիաս Քիսլեր

«Գերմաներենը հնարավորությունների լեզու է, և Գերմանիան առաջարկում է ակադեմիական հրաշալի կրթություն, որը Գերմանիայում աշխատանք գտնելու հրաշալի հնարավորություն է ստեղծում»,- գերմաներենի ուսուցիչների 3-րդ համաժողովին ելույթ ունենալիս ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը։ Նա նաև նշեց, որ գերմաներենի տարածման կարևոր միջոցառումներից էր «Գյոթեի» անվան ինստիտուտի նախագահի այցելությունը Հայաստան, որին կհաջորդի «Գյոթեի» անվան ինստիտուտի հիմնումը Հայաստանում, ինչը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի համար: «Իմ պաշտոնավարության ընթացքում արդեն երկու դպրոց է ստեղծվել, որոնք գերմաներենի իմացության հավաստագրեր են տվել: Այստեղ կարևոր է, որ ոչ միայն գերմանական կազմակերպություններն են այստեղ, կարևոր է, որ վերջին տարիններին հիմնադրվեց գերմաներեն իմացողների ցանցը: Կարևորը Հայաստանում գերմաներենի առաջխաղացումն է»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով այդ գործում ներդրում ունեցող Հայաստանում աշխատող գերմաներենի ուսուցիչներին,- «գիտեմ, որ դպրոցների պայմանները ոչ միշտ են նպաստում ձեր գործին: Կփորձեմ ամբողջ ծրագրին ես մասնակցել»:

Նմանատիպ նյութեր