211652_close_icon
views-count2874 դիտում article-date 18:26 12-02-2019

ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում անց է կացվել ծառայողական հավաք-խորհրդակցություն

Փետրվարի 12-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբգ անց է կացվել ծառայողական հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին ՊԲ-ի միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման և հարակից ոլորտների սպաները: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել զորամասերում` վերջին շրջանում տեղ գտած դրական զարգացումներին և անցանկալի երևույթներին, վեր են լուծվել դրանք ծնող պատճառներն ու քննարկվել հետագայում դրանցից խուսափելու ուղիները: Հավաք-խորհրդակցության թեմատիկ բովանդակության շրջանակներում գեներալ-մայոր Բալայանը գնահատականներ է տվել բոլոր զորամասերին և ներկաներին խնդիրներ առաջադրել առաջիկա անելիքների վերաբերյալ: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր