2027 դիտում
10:19 12-02-2019
ԵԿՄ-ն նոր նախագահ կունենա. ո՞վ է նա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԿՄ վարչությունն առաջիկայում նոր նախագահ կունենա, այդ պաշտոնին առաջադրվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրան առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն:
Հատկանշական է փաստը, որ Միքայելյանը երկար ժամանակ չէր համաձայնում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել, և ամիսներ շարունակ ազատամարտիկները և´ հրապարակային, և´ ներկուլիսային հանդիպումներում խնդրել, համոզել ու «պարտադրել» են Միքայելյանին՝ գնալու այդ քայլին:
Այս առումով պատահական չէր փաստը, որ Միքայելյանին առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն, նրա օգտին են քվեարկել նաև նրանք, որ ժամանակին հեռացել էին ԵԿՄ-ից և միայն վերջերս վերադարձել:
Հիշեցնենք՝ ԵԿՄ-ում սկզբում ցանկացել էին վարչության նախագահ ընտրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին. նա նույնիսկ տվել էր իր համաձայնությունը: Սակայն, երբ խոսվեց Սասուն Միքայելյանին ԵԿՄ վարչության նախագահ առաջադրելու մասին, Արամ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնեց: Երեկ նա ոչ միայն պաշտպանեց «Սասուն» ջոկատի հրամանատարին, այլև, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արամ Սարգսյանը մտադիր է այսքանից հետո մնալ Սասուն Միքայելյանի կողքին և ամեն կերպ աջակցել՝ վերականգնելու ԵԿՄ-ի անունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am