211652_close_icon
views-count1157 դիտում article-date 22:25 11-02-2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։ Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։ Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր