1779 դիտում
19:37 18-10-2016
Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Վարչապետն արդյունավետ է գնահատել Հայաստան-ՄԱԿ գործընկերությունը, ՄԱԶԾ-ի շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը և կարևորել հետագա համագործակցությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ը նպաստել է մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդմանը, և բարձր է գնահատվում ՄԱԶԾ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական ու տեխնիկական օժանդակությունը:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և վստահեցրել, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Հայաստանի հետագա զարգացմանը:
Զրուցակիցները, մասնավորապես, մտքեր են փոխանակել 2016-2020 թթ. «Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ», «Բավրա, Բագրատաշեն և Գոգավան սահմանային անցակետերի արդիականացման» ծրագրերի ընթացքի, տնտեսական աճի ապահովմանն ուղղված նախաձեռնությունների, գյուղական համայնքների զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:
Բրեդլի Բուզետտոն նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և ըստ անհրաժեշտության կարող են լրացվել: Վարչապետ Կարապետյանը կարևորել է գործընկերության հետագա խորացման ուղղությունների հստակեցումը և որպես ՀՀ կառավարության ղեկավար՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը հնարավորինս աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Նմանատիպ նյութեր
2295 դիտում
19:16 30-03-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1087 դիտում
20:40 06-06-2024
Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին
613 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան