211652_close_icon
views-count1810 դիտում article-date 16:55 11-02-2019

Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին և առանձնազրույց է ունեցել նրա հետ. tert.am

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ունեցել առանձնազրույց, որի ընթացքում էլ բազմաթիվ հարցեր են քննարկել։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը կապի մեջ է նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/02/11/Arman-tatoyan/2918489]Tert.am[/url]-ը։ «Օրինակ՝ քննարկել են տեսակցության հարցը՝ կապված ընտանիքի անդամների հետ, բնականաբար, մենք սրանով ակտիվ զբաղվել ենք։ Արգելանք կա, բայց մենք աշխատել ենք այս ուղղությամբ, կարծում եմ, որ նաև մեր միջամտությունից հետո որոշակի թույլտվություններ եղան»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Թաթոյանն ասաց, թե ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ գործող քրեական գործով քաղաքական հետապնդում իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Թաթոյանի խոսքով՝ իրենք մեղադրանքը գնահատելու իրավական հնարավորություն չունեն։ «Ուզում եմ նշել, որ մեզ համար նշանակություն չունեն այն հասարակական պատկերացումները, որոնք կան անձի վերաբերյալ, կապ չունի, թե ով է հանցանքի մեջ մեղադրվողը։ Մենք աշխատում ենք օրենքով մեր առաջ դրված խնդիրներին համապատասխան, բնականաբար, կատարում ենք բոլոր հնարավոր գործողությունները»,- նշեց ՄԻՊ-ը։ Արման Թաթոյանը ծանոթ է Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։ Ըստ նրա՝ խցում առանձին է պահվում։ Թաթոյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում խցերը փոքր են, բայց Քոչարյանը իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհ չէ։ Հարցին՝ նա շարքային կալանավո՞ր է, Արման Թաթոյանը պատասխանեց. «Ի՞նչ նկատի ունեք շարքային կալանավոր ասելով։ Ինձ համար ազատությունից զրկված ցանկացած անձի պաշտպանություն կարևոր է։ Այս դեպքում, քանի որ հանրային մեծ նշանակություն ունի և խոսքը ՀՀ 2-րդ նախագահի մասին է, ըստ այդմ՝ մեզ համար էլ առաջնային ուշադրության հարց է»։ ՄԻՊ-ը, խոսելով ՄԻԵԴ ուղարկված գործերի ընթացքի մասին, նշեց, թե դա բացառապես պետք է որոշի Եվրոպական դատարան, ինքը չգիտի, թե որ գործն ինչ ճակատագիր կունենա։ «Բայց ասեմ, որ բոլորը գործերը, որոնք գնում են ՄԻԵԴ, այդ գործերով մեզանից տվյալներ ուզում են։ Մենք մշտապես տրամադրում ենք օբյեկտիվ, այսինքն՝ այն, ինչ արձանագրել ենք»,- շարունակեց Թաթոյանը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/02/11/Arman-tatoyan/2918489]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր