«Նրա գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ ՀՔԾ-ն». Արման Եղոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. 168 ժամ
Երեկ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հ/ը-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը «մեղադրեց» անփորձության համար և հայտարարեց, թե ընդդիմության շատ կարևոր ֆունկցիան է՝ հուշել իշխանություններին, բարձրացնել այլ կարծիք:
«Եթե ուզում ես մի բան սովորել, պետք է շփվես մարդկանց հետ, որոնք այլ կարծիք ունեն: Եթե մի տեղ միշտ հավաքվում են նույն մտածողությունն ունեցող մարդիկ, մեկը մեկից ոչ մի բան չի սովորելու: Դու պետք է ուրիշ կարծիք լսես»,- ասաց նա։
Հարցին՝ «Դուք պատրա՞ստ եք առնվազն Ղարաբաղյան օրակարգով Նիկոլ Փաշինյանի հետ խոսել՝ որպես տարիների փորձառություն ունեցող, Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե՝ պատրաստ եմ: Ե՞րբ եմ ես խուսափել բանակցություններից, երբեք չեմ խուսափել, այդ համարձակությունը պետք է ունենաս գնաս, քո վրա վերցնես պատասխանատվությունը և փորձես հաջողության հասնել, ոչ թե նապաստակի պես փախչել»:
Մանրամասներն՝ [url=https://168.am/2018/08/17/996583.html]այստեղ[/url]