«Բարսելոնան» վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ գոլ չխփեց Լա լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» Բիլբաոյում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Ատլետիկի» հետ:
Այդպիսով, ընդհատվեց կատալոնական ակումբի՝ Լա Լիգայում արդյունավետ հանդիպումների շարքը: «Բարսան» 37 խաղ անընդմեջ առնվազն մեկ գոլ էր խփել մրցակիցներին:
Վերջին անգամ «Բարսելոնան» չէր կարողացել աչքի ընկնել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018թ. փետրվարի 11-ին: Այդ ժամանակ կատալոնացիները 0:0 էին խաղացել «Խետաֆեի» հետ:
Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» 51 միավորով շարունակում է Լա Լիգայի միանձնյա առաջատար լինել: Նրանից 6 միավոր ետ է մնում վերջին շրջանում հզոր թափ հավաքած Մադրիդի «Ռեալը»: