64926 դիտում
17:45 05-06-2017
Վանաձորցիներն ասում էին. «Մինչև հանրապետության նախագահը բռունցքը չխփեց սեղանին, պատկան մարմինները տեղներից ժաժ չեկան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջերս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խիստ հանձնարարականով ու կարգադրությամբ աշխատանքներ են սկսվելու մարզային բոլոր ճանապարհներին որակյալ ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ուղղությամբ և այդ աշխատանքների արդյունքում ճանապարհները պետք է անցանելի լինեն 20 տարուց ավելի, այսինքն՝ պետք է այնպես արվի, որ հաջորդ տարի մարդաբոյ փոսերը նորից գլխացավանք ու պատուհաս չդառնան վարորդների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ սկսել են հիմնովին վերանորոգել Սպիտակ-Վանաձոր-Թումանյան, Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհը։
Մինչ ասֆալտապատման աշխատանքները կատարվում է անձրևատար և ջրահեռացման խողովակների փոփոխում, հինը փոխարինվում է նորով, որից հետո ճանապարհներն ասֆալտապատվելու են։
Աշխատանքներին օնլայն եղանակով հետևում է նախարար Վ. Մարտիրոսյանը։
Վանաձորցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մինչև հանրապետության նախագահը բռունցքը չխփեց սեղանին, պատկան մարմինները տեղներից ժաժ չեկան։ Վստահ ենք, որ կապի նախարարն էլ կհետևի, որպեսզի ասֆալտը լինի որակյալ, որ մի ստից անձրևից հետո մարդաբոյ փոսերը նորից չբացվեն»։
Գրեթե ամեն օր այդ փոսերի ու բաց դիտահորերի պատճառով վթարներ են լինում Վանաձորում, իսկ պատկան մարմինները, տվյալ դեպքում, Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը, ավելի շատ զբաղված են ինտրիգներով, քան կարևոր ստրատեգիական ճանապարհը վերանորոգելով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48671 դիտում
15:15 29-06-2016
Մինչև վարչապետը ձեռքը սեղանին չխփեց, Արթիկում պաշտոնյաները տեղից «ժաժ չեկան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
31012 դիտում
18:30 14-06-2018
Բնակիչները տեղեկացրեցին. «Հրապարակումից հետո պատկան մարմինները տեղներից ժաժ եկան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
1501 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)