211652_close_icon
views-count1588 դիտում article-date 13:37 11-02-2019

Պեկինում մեկնարկել է Չինաստանի ու ԱՄՆ-ի առևտրային բանակցությունների նոր փուլը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է ԱՄՆ-ի Չինաստան առևտրային տարաձայնությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Ինչպես հաղորդում է Tass-ը, հղում անելով Սպիտակ Տանը, բանակցություններին ամերիկյանկողմից մասնակցում է ԱՄՆ-ի առևտրային հարցերով ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Գերիշը։ Բանակցությունների առաջին մասը տեղի կունենա փորձագիտական մակարդակով, փետրվարի 14-ին բանակցային գործընթացին, ինչպես սպասվում է, ամերիկյան կողմից կմիանան առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Չինական կողմից բանակցությունների վճռորոշ փուլին կմասնակցեն ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն և Չինաստանի ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկի) նախագահ Ի Գանը: Հունվարի 30-31-ին բանակցությունների վաշինգտոնյան փուլն ավարտվել է առանց համաձայնագրի ձեռքբերման: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ երկուստեք ձեռնտու համաձայնագրի ձեռքբերման համար որպես վերջնաժամկետ էր սահմանել մարտի 1-ը: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների սակագները 10 տոկոսից կբարձրացնի մինչև 25 տոկոս:

Նմանատիպ նյութեր