211652_close_icon
views-count3405 դիտում article-date 20:33 09-02-2019

Արցախյան ազատամարտիկի հուշարձանի դիլեման. Վրաստանը երկու քարի արանքում. aliq.ge

Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերաբացված կիսանդրին Վրաստանի ադրբեջանցիներին առիթ է տվել Վրաստանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս դարձնելու փորձեր անել: Հաղորդում է [url=https://www.aliq.ge/arcaxyan-azatamartiki-hushardzani-dileman-vrastaneh-erku-khari-arankhum/]aliq.ge[/url]-ն։ Պատմությունն ունի երկու կողմ՝ Միքայել Ավագյանը ոմանց համար ազատամարտիկ ու հերոս է, ոմանց համար՝ անջատողական սադրիչ: Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանաբնակ Մառնեուլիի Լեժբադին գյուղում Արցախյան պատերազմին մասնակցած Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովի հուշարձանի մասին: Հունվարի 20-ին վերաբացված կիսանդրին Վրաստանում դիվանագիտական սկանդալի վերածվելու շեմին է: Կիսանդրու վերաբացումը վիրավորել է ադրբեջանցիներին, վերջիններս Վրաստանի կենտրոնական իշխանություններից պահանջում են ապամոնտաժել այն: Նրանց խոսքով, անջատողական Ավագյանը ադրբեջանցի կանանց և երեխաների է սպանել, իսկ կիսանդրին վերաբացվել է Ադրբեջանի համար սգո օրը: Նշվում է, որ Վրաստանը, որպես Ադրբեջանի եղբայր երկիր, նման դեպքեր պետք է թույլ չտա: Բացի այդ, ադրբեջանական կողմը նշում է, թե Ավագյանը նաև վրաց ժողովրդի թշնամին է՝ մասնակցել է վրաց-աբխազական պատերազմին, կռվել է Բաղրամյանի գումարտակում, մի քանի շաբաթ շարունակ ադրբեջանցիների կողմից հայտարարություններ են հնչում: Նախ՝ Վրաստանում Ադրբեջանի դեսպանը դիմել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, իսկ Ադրբեջանում Վրաստանի դեսպանին կանչել էին Ադրբեջանի ԱԳՆ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թեմայի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Ավելորդ է այս հարցի շուրջ մեծ աղմուկ բարձրացնելը»: Խորհրդարանի խոսնակն անդրադառնալով հարցին, դեպքը որակել էր թյուրիմացություն, որը լուրջ անհարմարություն է առաջացրել: «Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ և միասին կընդունենք այնպիսի որոշում, որը կծառայի մեր հարևանների հետ խաղաղ իրավիճակի պահպանմանը»,- հայտարարել է Կոբախիձեն:

Նմանատիպ նյութեր