Ռուսաստանը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված անորոշությունը հիվանդագին է կազմակերպության համար, սակայն այն չի ազդի ՀԱՊԿ արդյունավետության և մարտունակության վրա: Այս մասին [url=https://ria.ru/20190209/1550608314.html]ria.ru[/url]-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Այն, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ղեկավարին հետ կանչելուց հետո մեզ չի հաջողվում նորին արագ նշանակել, հիվանդագին է կազմակերպության համար»,- ասել է Պանկինը:
Նրա կարծիքով՝ իրադրությանը պետք է հնարավորինս շուտ լուծում տրվի:
ՌԴ ԱԳ փոխնախարարը բացառել է ստեղծված իրադրության բացասական ազդեցությունը ՀԱՊԿ արդյունավետության ու մարտունակության վրա: