211652_close_icon
views-count11662 դիտում article-date 23:40 30-05-2017

Գերմանացի տիեզերագնաց Ալեքսանդր Գերստը 2018-ին կթռչի լուսին, հետո Մարս

Գերմանացի տիեզերագնաց Ալեքսանդր Գերստը կգլխավորի Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) անձնակազմը 2018թ. ապրիլից: Այս մասին հայտնում է [url=http://www.dw.com/ru/%D0%BD%D0%B5%D0%BC%D0%B5%D1%86%D0%BA%D0%B8%D0%B9-%D0%B0%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%BD%D0%B0%D0%B2%D1%82-%D0%BD%D0%B0%D1%87%D0%BD%D0%B5%D1%82-%D0%BD%D0%B0-%D0%BC%D0%BA%D1%81-%D0%BF%D0%BE%D0%B4%D0%B3%D0%BE%D1%82%D0%BE%D0%B2%D0%BA%D1%83-%D0%BA-%D0%BF%D0%BE%D0%BB%D0%B5%D1%82%D0%B0%D0%BC-%D0%BD%D0%B0-%D0%BC%D0%B0%D1%80%D1%81-%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE/a-39053489]«Դոյչե Վելե»[/url]-ն: Եվրոպական տիեզերական գործակալությունը 2018թ. ապրիլին դեպի լուսին այնուհետև՝ Մարս թռիչքներ է նախապատրաստվելու: Այս առաքելությունը անվանել են «Հորիզոններ», նկատի ունենալով այն, որ հաջողության դեպքում մարդկությունը կարող է դուրս գալ նոր հորիզոններ: Գերստի հրամանատարությամբ միջազգային անձնակազմը տիեզերքում կմնա մոտ 6 ամիս: Իսկ առաքելությունը ընդհանուր հաշվով շարունակվելու է մոտ երկու տասնամյակ: Թռիչքն իրականացվելու է «Բայկանուր» տիեզերակայանից: «ՄՏԿ-ում մենք պարզելու ենք, թե ինչպես կարելի է այնպիսի տիեզերանավ կառուցել, որպեսզի անցնենք մեզ հայտնի հորիզոններից այն կողմ և պարզենք. Իսկ ի՞նչ կա այնտեղ»,- ասել է Ալեքսանդր Գերստը: Ալեքսանդր Գերստն առաջին գերմանացին է, որ ղեկավարելու է միջազգային տիեզերական արշավը: Գերստի արշավախումբը նաև գիտական մի շարք հետազոտություններ և գիտափորձեր է իրականացնելու կենսաբանության և ֆիզիկայի բնագավառներում: Նրանք նաև տիեզերք են տանելու գերմանացի 35.000 աշակերտների ուղերձները գալիք սերունդներին: Հիշեցնենք, որ Գերստը 2014թ,-ին տիեզերքում է անցկացրել 173 օր, երկու անգամ դուրս էր եկել բաց տիեզերք և բազմաթիվ արժեքավոր լուսանկարներ կատարել:

Նմանատիպ նյութեր