211652_close_icon
views-count759 դիտում article-date 11:00 09-02-2019

Փրկարարները դուրս են բերել վերելակներում արգելափակված քաղաքացիներին

Փետրվարի 9-ին, ժամը 07:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի նրբանցքի թիվ 44 շենքի վերելակը խափանվել է, ներսում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: Փետրվարի 9-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի 5-րդ մուտքում` 2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում, վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին:

Նմանատիպ նյութեր