Փրկարարները վերելակում արգելափակված քաղաքացիներին դուրս են բերել
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 7/4 շենքի 2-րդ հարկում քաղաքացիներ են արգելափակվել վերելակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: