Արամ Թարվերդյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից
Արամ Թարվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թարվերդյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա հոկտեմբերին: