211652_close_icon
views-count1317 դիտում article-date 13:51 08-02-2019

Հետախուզվում էր միաժամանակ հայ և ռուս իրավապահների կողմից

Փետրվարի 7-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արթուր Մ.-ն, որը 2014թ. հունվարի 15-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում է քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով և 2017թ. մայիսի 17-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը ) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր