Գևորգ Կոստանյանը ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն կստանա․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ օրեր առաջ գրել էինք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն կստանա:
Կոստանյանը քննչական կոմիտեում գրավոր քննություն է հանձնել՝ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար: Այս լուրը չհերքվեց որևէ կերպ:
Ավելին, իշխանական ԶԼՄ-ները անգամ Կոստանյանին հավանական պաշտոն տալու տեղեկատվությունը ամրապնդելու համար, սկսեցին գրել, թե որքանով արդարացված կլինի այն:
Ծանոթ լինելով Կոստանյանի ամբիցիաներին՝ նախկին զբաղեցրած պաշտոններին, կարող ենք ենթադրել, որ նա կզբաղեցնի հնարավորինս բարձր պաշտոններ, սակայն մեր աղբյուրի համաձայն և ըստ համացանցում պտտվող լուրերի՝ տեղեկանում ենք, որ նախկին գլխավոր դատախազը ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ է նշանակվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]