Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է շվեյցարական RTS ռադիոկայանը, որի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովում:
«Նիկոլ Փաշինյանը իր նոր` վարչապետի պաշտոնին պատշաճող կոստյումով, մեծ պատվիրակության ուղեկցությամբ, շրջում է Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներով: Մի քանի ամիս առաջ այդ նույն մարդը` նախկին լրագրող` զինվորական համազգեստով, գլխարկով և ուսապարկով, ճառով էր դիմում ամբոխին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում:Իր խաղաղ բնույթի համար «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ժողովրդական շարժումը, նրան հասցրեց վարչապետի կարգավիճակի:
Ընդդիմության առաջնորդից` կառավարության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է RTS-ին, որ ինքը մնացել է նույն մարդը: «Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել RTS-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա. քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս. Նիկոլ Փաշինյան
2019.02.07 23:02


Twitter
Вконтакте
Одноклассники
