Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 6-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասին հարակից սարի վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 6-ին, ժամը 20:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան: