211652_close_icon
views-count14131 դիտում article-date 22:27 06-02-2019

Ոստիկանները թմրամոլի են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները բացահայտեցին: Հունվարի 28-ին, ժամը 23-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Արագածավան-Արմավիր ավտոճանապարհից իրավապահները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Թալինի բաժին բերման ենթարկեցին Գյումրիի բնակիչ Աշոտ Գաբրիելյանին: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից, ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է 5 պոլիէթիլենային տոպրակով շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և հիշյալ զանգվածով լի ապակե գլանակ: Գաբրիելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, իրենն է, պահում է օգտագործելու համար: Նշանակվել են փորձաքննություններ: Հետաքննությունը շարունկավում է: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր