Վերջապես հանրության դատին հանձնվեց մի խումբ հայ երիտասարդների ստեղծած «Թմրամոլի Օրագիրը» նոր գեղարվեստական ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջերս համացանցում հայտնվեց և մարդկանց դրական կարծիքներին արժանացավ «Tovmasyanfilms» կինոարտադրող ընկերության նոր ուսուցողական բնույթ կրող «Թմրամոլի օրագիրը» ֆիլմը:
Այն պատմում է երիտասարդների մասին, ովքեր բռնելով թմրամոլության ուղին՝ կործանում են իրենց կյանքը: Ինչպես նաեւ այն դաժան իրականությունը, թե ուր կարող է հասցնել մարդուն, եթե իր մեջ ուժ չգտնի դուրս գալու թմրամոլության ճիրաններից. ավելի կարճ ասած՝ թե որն է թմրամոլության ճանապարհը ընտրելու վճարվելիք գինը:
Ֆիլմի Ռեժիսոր- Գևորգ Թովմասյան
Օպերատոր- Արման Մարտիրոսյան
Հնչյունային ռեժիսոր- Նարեկ Աբրահամյան
Պրոդյուսեր և սցենարի հեղինակ- Նարեկ Հայրապետյան
Ֆիլմը նկարահանվել է SMILE STUDIO-ի աջակցությամբ:
Վերջին հարցազրույցի ժամանակ ֆիլմի պրոդյուսեր Նարեկ Հայրապետյանը և սցենարի հեղինակը բացելով մի փոքր գաղտնիք՝ ասացին, որ այս տարի միասին հանդիսատեսի դատին կներկայացնեն ևս մեկ ֆիլմ, որով արդեն ի տարբերություն առաջին ֆիլմի՝ կցանկանային համագործակցել հովանավորների հետ: