ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն մնաց Ինֆանտինոն
ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն կազմակերպության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն է:
Նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 5-ին Փարիզում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 196 ազգային ֆեդերացիաներ աջակցում են Ինֆանտինոյին: Վերջինիս մրցակիցը պետք է լիներ շվեյցարացի Ռամոն Վերան, սակայն նրա՝ նույնիսկ որպես թեկնածու գրանցվելու շանսերը շատ փոքր էր համարվում:
Հիշեցնենք՝ Ինֆանտինոն գլխավորում է ՖԻՖԱ-ն 2016-ի փետրվարից: Թեկնածուների գրանցումը ավարտվել է երեկ՝ փետրվարի 5-ին, իսկ անունները կհրապարակվեն մայիսի 5-ին՝ հայտերի ստուգումից հետո:


