211652_close_icon
views-count2182 դիտում article-date 20:01 06-02-2019

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ-ի երկու վարչությունները ձուլվել են իրար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՊԵԿ-ի երկու վարչությունները ձուլվել են իրար: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝ կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլել` ստեղծելով հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում»:

Նմանատիպ նյութեր