Որդին հոր մահվան մեջ մեղադրում է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապրատստվում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Ռուբեն Բադալյանի դիմումի փաստով։
Վերջինս երեկ՝ փետրվարի 5-ին, դիմել է տարածքային ոստիկանություն և հայտնել, որ իր հորը՝ 69-ամյա Ենոք Բադալյանին, ծանր վիճակում տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ սրտի կաթված ախտորոշմամբ, որտեղ հայրը մահացել է։
Ռ. Բադալյանը ոստիկաններին հայտնել է, որ մահվան պատճառը եղել է բժիշկների մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու «Արմենիա» ԲԿ-ի պարզաբանումը՝ խնդրի վերաբերյալ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: