114326 դիտում
11:00 14-06-2018
«Դիալաբ» կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի բժշկուհին «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր տղայի մահվան մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 71-ամյա Նոնա Հ.-ի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը «Արմենիա» բժշկական կենտրոնում իր տղան մահացել է, և ինքը ունի հիմնավոր կասկածներ, որ տղան մահացել է բժիշկների մեղքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը մեկնել է Նոնա Հ.-ի բնակության վայր, սակայն վերջինս հրաժարվել է հաղորդում տալուց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հետաքննիչին հայտնել է, որ ինքն աշխատում է «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում՝ որպես բժշկուհի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
93924 դիտում
23:55 06-07-2018
Արտակարգ դեպք Երևանում. 29-ամյա մայրը «Մուրացան» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր տղայի մահվան մեջ
29811 դիտում
14:24 06-02-2019
Որդին հոր մահվան մեջ մեղադրում է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)