211652_close_icon
views-count103113 դիտում article-date 10:57 11-10-2023

Հայրը «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր 27-ամյա որդու մահվան մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 53-ամյա Վալերի Ե.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով վիրահատությունից հետո իր 27-ամյա որդին 19 օր կոմայի մեջ լինելուց հետո այդ օրը մահացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր