2268 դիտում
12:26 06-02-2019
ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում կայացրեց նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար:
Որոշման նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը:
««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Այնինչ՝ օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացվեր մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը: Հանձնաժողովը, որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի վերաբերյալ ընկերությունը ծանուցվել է հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի գրությամբ»,-ասաց նա:
Ընկերությունը 2019 թվականի հունվարի 16-ին հայտնել է, որ 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերության սեփական կարիքների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակների և հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված տույժերի մասով ծագել են տարաձայնություններ, և հաշվառման սկզբնական փաստաթղթերում տեղ գտած անճշտությունները շտկելու գործընթացով պայմանավորված՝ տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին։
«Հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ որոշմամբ սահմանված ժամկետը: Ինչ վերաբերում է վարչական վարույթի շրջանակում ընկերության ներկայացրած հիմնավորմանը, հարկ է փաստել, որ ընկերությունը պարտավոր էր սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող տեղեկատվության հիման վրա կազմել և սահմանված ժամկետում տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողով և հետագայում կատարել ճշգրտումներ: Հետևաբար, ընկերության հիմնավորումը տեղեկատվությունը որոշմամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու օբյեկտիվ պատճառ չի կարող համարվել»,-ասաց Հայկ Ղոսալմյանը։
Նմանատիպ նյութեր
3068 դիտում
23:03 13-01-2022
«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել ՀԾԿՀ գազի սակագների վերանայման հայտով
Այս բաժնից
1000 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1342 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1162 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան