Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 5-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ» կոչվող հատվածից դեպի Բյուրական գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ. և 1 ուղևոր):
***
Փետրվարի 5-ին, ժամը 03:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 31ա շենքի մոտակայքում գտնվող ավտոմեքենան հետևի անիվներով հայտնվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել փոսից: