211652_close_icon
views-count34557 դիտում article-date 19:21 04-02-2019

Վրաերթ Գեղարքունիքի մարզում. 35-ամյա վարորդը Սևան քաղաքում Mitsubishi Grandis-ով վրաերթի է ենթարկել 38–ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Բագրատ Մանուկյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 MՍ 709 համարանիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Լիլիթ Մանուկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուտի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր