1256 դիտում
16:36 29-08-2015
Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Հնդկաստանի նախագահին
Օգոստոսի 28-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիին:
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Մարտիրոսյանի առանձնազրույցը Հնդկաստանի նախագահի հետ։
Նախագահ Մուկերջիին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների կապակցությամբ։ Նախագահը նշեց երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացման համար զգալի ներուժի առկայությունը, ինչպես նաև հավաստեց, որ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: Նախագահ Մուկերջին իր խոսքում ընդգծեց Հնդկաստանի կյանքի տարբեր բնագավառներում պատմականորեն հայերի ցուցաբերած մասնակցության և դերակատարման նշանակությունը։
Դեսպան Մարտիրոսյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է խորացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նա կարևորեց համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելեց, որ Հայաստանը և Հնդկաստանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաև միջազգային ասպարեզում: Դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել շփումերը զբոսաշրջային կարողությունների և գիտական ու համալսարանական փոխադարձ կապերի ընդլայնման և խորացման ուղղությամբ։
Զրույցի ավարտին Հնդկաստանի նախագահը խնդրեց ՀՀ դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Հաջողություն մաղթելով դեսպան Մարտիրոսյանին իր գործունեության մեջ` Հնդկաստանի նախագահը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան:
Նմանատիպ նյութեր
2246 դիտում
14:57 04-02-2019
Դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահին
1260 դիտում
17:17 22-06-2021
Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիտվայի նախագահին
4527 դիտում
12:01 08-07-2017
Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Բանգլադեշի նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդին
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2092 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար