211652_close_icon
views-count19910 դիտում article-date 21:21 03-02-2019

ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 2-ին, Մարտակերտի <<Փառք ազատամարտիկներին>> հուշահամալիրում տեղի ունեցավ 2019 թվականի 1-ին զորակոչի զինվորների երդման հանդիսավոր արարողությունը, որը անչափ պատասխանատու օր է յուրաքանչյուր նորակոչիկ զինվորի համար: Վաղ առավոտից հուշահամալիրը լի էր մարդկանցով, իսկ ժամը 9:00-ին սկսվեց զինվորական երդման արարողությունը: Ներկա էր N զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Աղաջանյանը: Ներկա էին նաեւ N միավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Լեռնիկ Ասրյանը, N զորամասի հրամատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը, զորամասի հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Անդրյանը, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը, ինչպես նաեւ սպաներ, նորակոչիկ-զինվորների ծնողներ, հարազատներ եւ հյուրեր: Ելույթի խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Աղաջանյանը: Նա իր խոսքում նշեց, որ այսօր զորամասի համար տոնական օր է, քանի որ այսօրվանից նորակոչիկները համալրում են Պաշտպանության բանակի շարքերը, դառնալով հայոց երկրի պաշտպաններ, նրանք դառնում են հայրենիքի լիիրավ զինվորն ու նրա արժանապատվության քաջ պահապանը: Նա խոսեց նաեւ հզոր մարտական ուղի անցած զորամասի մասին եւ հավելեց, որ նորակոչիկները պետք է հպարտ լինեն, որ իրենց ծառայությունը շարունակելու են պատերազմի թոհուբոհով ստեղծված անպարտելի զորամասում: Գնդապետ Աշոտ Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց նորակոչիկների ծնողներին համարձակ եւ աննկուն տղաներ լույս աշխարհ բերելու համար, որոնք զինվորագրվել են հայոց բանակին եւ դառնալու են իսկական հայրենյաց պաշտպաններ: Եզրափակելով իր խոսքը հրամանատարը շնորհավորեց զինվորներին զինվորական երդման առթիվ, մաղթելով անփորձանք ծառայություն, նորանոր ձեռքբերումներ եւ ամենայն բարիք: Այնուհետեւ տրիբունայից երդում ընդունեց շարքային Տարոն Խաչատրյանը: Ելույթի խոսքով հանդես եկան նաեւ N միավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Լեռնիկ Ասրյանը, N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը, զորամասի հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Անդրյանը, նորակոչիկներից՝ շարքային Մկրտչյանը: Բոլոր նորակոչիկ զինվորներին մաղթում ենք անփորձանք ծառայություն, խաղաղ երկինք գլխավերեւում եւ բարի տունդարձ: Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր