Տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն. երդում են տվել նաև զորամասի կին զինծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 31-ին 2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։
Զորամասի հրամանատարական կազմը բարի և խաղաղ ծառայություն է մաղթել նորակոչիկներին, հրահանգավորել լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները:
Նորակոչիկների հետ մեկտեղ զինվորական երդում են տվել նաև զորամասի կին զինծառայողները: