211652_close_icon
views-count4383 դիտում article-date 21:41 03-02-2019

Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է

Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է։ 1994 թվականի փետրվարի 3-ին երբ «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի տղաները դեռևս մարտնչում էին առաջին գծում, կտրվեց լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի կյանքի թելը։ Կյանք, որ խորհրդանշում է անձնազոհ սխրանք և նվիրում հայրենիքին։ Այսօր հրամանատարի շիրիմի մոտ էին հավաքվել նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, մարտական և մանկության տարիների ընկերները։ Հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու հերոսին, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու համար։ Լեգենդար հրամանատարի կիսանդրին տեղադրված է նրա անունը կրող Երևանի Դավիթաշեն համայնքի № 93 դպրոցի բակում, որտեղ այսօր ևս Աշոտ Մանուկյանի հիշատակին կատարվեց ծաղկեդրում և խնկարկություն: Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է .«Աշոտ Մանուկյանն ամենառաջին և ամենավառ դեմքերից է: Երբ Աշոտը ջոկատ կազմավորեց մենք ոչինչ չունեինք` ոչ զենք, ոչ հագուստ, բայց նա ոչ միայն իր ջոկատին էր զենք մատակարարում, այլև` ուրիշների: Նա իր կազմակերպվածությամբ և ծավալով պետական տղա էր, պետական մտածողություն ուներ»: Աշոտ Մանուկյանի հրամանատարությամբ «Սասունցի Դավիթ» ջոկատը 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու, Շուշիի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի(Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր