1641 դիտում
17:38 03-02-2021
Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 27-րդ տարելիցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
27 տարի առաջ այս օրը՝ 1994 թվականի փետրվարի 3-ին կյանքից հեռացավ «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանը:
Աշոտ Մանուկյանի հրամանատարությամբ «Սասունցի Դավիթ» ջոկատը 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու, Շուշիի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի(Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Այսօր հրամանատարի շիրիմի մոտ էին հավաքվել նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, մարտական և մանկության ընկերները՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսին, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու համար։
Բարձր գնահատելով Աշոտ Մանուկյանի՝ Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը՝ 1999 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Աշոտ Մանուկյանի ծննդյան օրը Երևանի թիվ 93 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց նրա անունով և դպրոցի բակում տեղադրվեց հրամանատարի կիսանդրին:
Հրամանատարի ռազմական խորհրդատու Արկադի Տեր Թադևոսյանը մի առիթով պատմել է. «Մի անգամ իր ջոկատի տղաների վրա բարկացա՝ զինամթերք խելամիտ չօգտագործելու համար: Երբ տղաներն այս մասին նրան պատմեցին, հիշեցրեց, որ ինքն է ջոկատի հրամանատարը, հետո «սպառնաց», թե կկոչումազրկի գնդապետից լեյտենանտի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4827 դիտում
21:41 03-02-2019
Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է
18345 դիտում
16:19 25-04-2017
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Սուրեն Մնացականյանի մահվան 23-րդ տարելիցն է
Այս բաժնից
859 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
736 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
634 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին