211652_close_icon
views-count4791 դիտում article-date 19:45 02-02-2019

Արսեն Թորոսյանի կարմրուկի վակցինան Վրաստանում կրքեր է գրգռել

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Կիրակոսյանն իր էջում գրել է. «Արսեն Թորոսյանի կարմրուկի վակցինան Վրաստանում կրքեր է գրգռել։ «Էս Նիկոլայը (մեկ այլ ՖԲ օգտատեր- խմբ.) ասեց սենց բան կա, չհավատացի, մտա փորփրեցի, պարզվեց ճիշտ է ասում։ Ուրեմն, հարևան վրացիների առաջին ալիքի լուրերով հաղորդում են, որ Հայաստանը պատրաստ է 30 հազար դոզա կարմրուկի դեմ պատվաստանյութ տրամադրի Վրաստանին։ Նկարում հենց էդ նյութի պատճենն է ՖԲ-ից։ Ու մեկնաբանություններում վրացիները իրենց կառավարությանը մի փնովել են փնովում։ Մեկն էլ գրել է, թե․ «Կառավարությունում մարդա 50 հազար պարգևավճար ստանա, որ Հայաստանը մեզ կարմրուկի պատվաստանյութ տա՞։ Ամոթ»։ Էդ խեղճ վրացիները աչքները հեղափոխություններից չեն բացում։ Հիմա էլ վակցինայի պատճառով պարգևավճարների թեման բերաններն ընկավ»։

Նմանատիպ նյութեր