211652_close_icon
views-count3732 դիտում article-date 15:20 01-02-2019

Արթուր Վանեցյանը և Աշոտ Աղաբաբյանը կփորձեն խելամիտ որոշում գտնել «Հրազդան» մարզադաշտի ապագայի համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Հրազդան» մարզադաշտի համար փորձելու է խելամիտ լուծում գտնել: Լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ Ա. Վանեցյանը, խոսելով Երևանի լեգենդար «Հրազդան» մարզադաշտի մասին, ասել է. «Ես մեկ անգամ արդեն հանդիպել եմ մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ: Եվս մեկ անգամ էլ առաջիկայում կհանդիպենք և կփորձենք խելամիտ լուծում գտնել»,-ասել է Վանեցյանը: «Հրազդան» մարզադաշտը HSBC բանկում գրավ է դրված 26 միլիոն դոլարի դիմաց: Մարզադաշտը կրկին շահագործելը բարդ հարց է, քանի որ վերակառուցման համար հսկայական գումարներ են պահանջվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր