8242 դիտում
10:21 27-06-2020
Ալիևը խորապես սխալվում է Հայաստանի ապագայի իր «կանխատեսումներում»․ ՀՀ իշխանությունների ոչ խելամիտ կառավարման պատճառով ծագած խնդիրները չեզոքացվելու են․ Արթուր Վանեցյան. Hraparak.am
Երեկ շատերն արձագանքեցին Ալիեւի ելույթին, որտեղ նա ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին։ [url=https://hraparak.am/post/6cc098c8e05727bfbccce5464091ef67?fbclid=IwAR2wdhU1EB8pGZTO1iuRjrNg9Gn4_7iYCIafnJNu8319zjNNvQReY2MR0vQ]Hraparak.am[/url]-ը հետաքրքրվել է, թե դրա հետ կապված ինչ է մտածում «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա ասաց․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են հարեւան երկրում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Նավթի համաշխարհային գների փլուզումն էական ռիսկեր է պարունակում այդ երկրի ընդհանուր կայունության եւ իշխող ռեժիմի համար։
Ահագնացող խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի նախագահը փորձում է խեղաթյուրել թե՛ իր ժողովրդի, թե՛ հայ ժողովրդի, թե՛ տարածաշրջանի ողջ պատմությունը։
Ալիեւի գնահատականները մեր անկախ պետության նախորդած տասնամյակներին ցավալիորեն համընկնում են Հայաստանի գործող իշխանությունների գնահատականների հետ, եւ մեզ համար հենց այդտեղ է վտանգը։ Իսկ Ալիեւի հերթական հոխորտանքների ինտենսիվությունը միշտ էլ կապվում է նավթի գների հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանի նորագույն պատմությանը, ապա այն, բոլոր բացթողումներով եւ սխալներով հանդերձ, պետականության կայացման եւ հաղթանակի պատմություն է։ Եվ Ալիեւի ու Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ համընկնող դիրքորոշումը չի կարող փոխել պատմական ճշմարտությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://hraparak.am/post/6cc098c8e05727bfbccce5464091ef67?fbclid=IwAR2wdhU1EB8pGZTO1iuRjrNg9Gn4_7iYCIafnJNu8319zjNNvQReY2MR0vQ]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3672 դիտում
09:10 03-05-2016
Հայաստանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում, երբեմն, նույնիսկ շատ խելամիտ. Դենիս Դվորնիկով. «Ժողովուրդ»
4071 դիտում
15:20 01-02-2019
Արթուր Վանեցյանը և Աշոտ Աղաբաբյանը կփորձեն խելամիտ որոշում գտնել «Հրազդան» մարզադաշտի ապագայի համար
38468 դիտում
15:32 22-05-2020
Սահմանադրական կարգի ցանկացած խախտում ինձ համար անթույլատրելի է. Արթուր Վանեցյան. Hraparak.am
Այս բաժնից
1138 դիտում
21:10 01-02-2025
Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության
1633 դիտում
20:44 01-02-2025
Վարդապետ Գուջանյանը սպանվել է սիրիացի բանվորների կողմից. հայտարարություն