1192 դիտում
21:45 14-02-2024
«Կարո՞ղ ա գիտեք իրանց փող եմ տվել, որ ինձ էժան ծախեն․ այն ժամանակ ինչ գին առաջարկել են, ես էլ ոնց որ պարտադրված համաձայնվել եմ»․ Աղաբաբյանը «Հրազդան» մարզադաշտի քրգործի մասին. aravot.am
Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ տարիներ առաջ «Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով՝ ընդամենը 87 մլն 520 հազար դրամով, մինչդեռ գործարքը կատարելու ժամանակահատվածում դրա շուկայական արժեքը կազմել է 11 մլրդ 558 մլն դրամ»։
Aravot.am-ի հետ զրույցում «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը պնդում է՝ այն ժամանակ ինչ գին առաջարկել են, այդ գնով էլ ձեռք է բերել։
«Ես չեմ որոշել գինը, ինձ առաջարկել են, ես էլ ոնց որ պարտադրված համաձայնվել եմ, որ ստադիոնը վերականգնեմ, մոտավոր 3,5-4 միլիոն դոլարի պայմանագիր ենք ունեցել, որ ներդրում պետք է արվի»,-ասաց Աղաբաբյանը։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ վաճառքի մասին կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել պետգույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տվյալները, ըստ որոնց՝ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարել է ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Մինչդեռ, գլխավոր դատախազության ուսումնասիրության շրջանակում պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ ընկերության կողմից 2001-2004 թվականների ընթացքում 900 հազար դոլար ներդրում կատարելու վերաբերյալ տվյալներ առկա չեն, դրանց վերաբերյալ տեղեկություն առկա չէ «Հրազդան Մարզահամալիր» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվեկշռում, առկա չէ նաեւ վարձակալի կողմից վարձատուին ներկայացված՝ կապիտալ ներդրում կատարելու վերաբերյալ որևէ ակտ կամ գրավոր տեղեկություն։
Այս առնչությամբ էլ Աղաբաբյանն ասաց․«Ինչ կուզեն՝ կգրեն։ Բայց ես մի հատ էլ Թուրքիայի հետ խաղից առաջ HSBC բանկից 4 միլիոն դոլար փող եմ վերցրել, նորից ներդրում եմ արել․«Մոտ 9 միլիոն դոլարի ներդրում եմ արել։ Պետգույքի կոմիտեն պիտի ունենա էդ բոլոր թղթերը»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
4029 դիտում
15:20 01-02-2019
Արթուր Վանեցյանը և Աշոտ Աղաբաբյանը կփորձեն խելամիտ որոշում գտնել «Հրազդան» մարզադաշտի ապագայի համար
Այս բաժնից
907 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1342 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
799 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch