3630 դիտում
09:10 03-05-2016
Հայաստանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում, երբեմն, նույնիսկ շատ խելամիտ. Դենիս Դվորնիկով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս փուլում ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններ սկսելն անիմաստ է: Ռուս գործչի խոսքով՝ բանակցությունների հասնելու համար շփման գծում պետք է նվազեցնել կրակոցների ինտենսիվությունը, ինչպես նաև Արցախը ներառել բանակցություններում՝ որպես իրավահավասար կողմ:
[b]Պարոն Դվորնիկով, Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե անիմաստ է բանակցել Ադրբեջանի հետ, եթե անվտանգության երաշխիքներ չկան: Իր հերթին ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը էլ հայտարարել էր, թե պատերազմի դեպքում հայկական կողմը պատրաստ է առաջ գնալ: Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է ընկալվել որպես հայկական կողմի չափից ավելի կոշտ մոտեցում:[/b]
Սա հարկադրական կոշտացում է, որովհետև Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը այս հակամարտության մեջ պաշտպանողական կողմեր են: Որքան ագրեսիվ են ադրբեջանական ուժերի հարձակումները, այնքան ավելի կոշտ պատասխան է տրվում: Այլ հարց է, որ հակամարտության վերջին պոռթկումը Հայաստանի համար չեղարկեց բարոյական և իրավական բոլոր սահմանափակումները ԼՂ-ի ճանաչման հարցում, սակայն դա չարվեց: Հետևաբար դիրքորոշման կոշտացումը դեռևս առավելագույնս չի արտահայտվել: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում: Երբեմն, ըստ իս, նույնիսկ շատ խելամիտ:
[b]Դուք մեկ անգամ չէ, որ դատապարտել եք Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քաղաքականությունը: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ որոշում պետք է կայացվի այդ հարցում, հատկապես երբ դա Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական պատճառներից մեկն է:[/b]
Այստեղ ոչ մի արդարացում չկա: Պետք է գոնե 30 տարի դեպի առաջ մտածել: Ով կլինի Ադրբեջանում իշխանության, մենք չենք կարող կանխագուշակել: Չնայած ժամանակակից միտումները հաշվի առնելով՝ դրանք կարող են լինել ոչ հաճելի կերպարներ, այդ թվում ուղարկված «եղբայրական Թուրքիայի» կողմից: Բայց մենք կանող ենք կանխատեսել, որ այդ բոլոր «солцепек»-ները և հրթիռային համակարգերը կլինեն ինչպես նորը և կարող են ուժեղ հարվածել ռուսական տարածքին: Այդպիսի տեսակի զենքերն ունեն պահպանության երկար ժամկետ: Սա այն մարդկանց համար, որոնք պնդում են, որ քաղաքականության մեջ բարոյականություն չկա: Չնայած դա շատ վնասակար կարծրատիպ է: Բարոյականություն պետք է լինի գոնե դաշնակցի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2769 դիտում
10:36 09-03-2017
Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»
18574 դիտում
10:46 25-05-2017
Ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»
3579 դիտում
10:46 20-06-2017
Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը. ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել հնարավոր չէ. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը