Դենիս Սուարես. Ես ցանկանում եմ «Արսենալի» հետ նվաճել Եվրոպայի լիգան
«Արսենալի» նորեկ Դենիս Սուարեսը պատմել է թիմում իր նպատակների մասին:
«Շատ ուրախ եմ, որ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/31/1116318/]տեղափոխվեցի[/url] «Արսենալ»: Ամեն ինչ անում էի այստեղ հայտնվելու համար:
Ես Ունաի Էմերիի հետ լավ հարաբերություններ ունեմ: Նրա ղեկավարությամբ ես մեկ տարի խաղացի «Սևիլյայում», երբ մենք նվաճեցինք Եվրոպայի լիգան:
Կարծում եմ, նա շատ պահանջկոտ է և ներկայումս աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Ուրախ եմ, որ նորից նրա հետ աշխատելու հնարավորություն ստացա, և հուսով եմ, որ մրցաշրջանի մնացած հատվածը հաջող կլինի իմ և ակումբի համար:
Ես եկել եմ այստեղ, որպեսզի հնարավորինս շատ խաղամ և թիմին օգնեմ՝ դուրս գալ Չեմպիոնների լիգա: Նաև կցանկանայի «Արսենալի» հետ նվաճել Եվրոպայի լիգան: Ինչո՞ւ ոչ: Դա տիտղոս է, որը ես նվաճել եմ Էմերիի հետ «Սևիլյայում», ասել է Սուարեսը: