Լուիս Սուարես. Ուղղակի անտանելի է, որ «Ռեալը» երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ կատալոնական ակումբի խաղացողներին ճնշում են «Ռեալի» հաղթանակները Չեմպիոնների լիգայում:
«Չեմպիոնների լիգայի հետ կապված իրավիճակը մեր համար անտանելի է: Մենք Իսպանիայի ներսում այդքան տիտղեսներ են նվաճել, սակայն «Ռեալը» երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում: Դա պատմական պահ է, և դա մեզ գրգռում է:
Դա շատ բարդ մրցաշար է, որը պետք է նվաճել: Արդարացի չէ ակնկալել, որ Մեսին դա միայնակ կանի: Չնայած նրա մեծ տաղանդին, նա մեր աջակցության կարիքն ունի:
Մեսին առավել շահագրգռված է, քան երբևիցե: Այժմ, երբ նա մեր ավագն է, նա ցանկանում է իր գավաթներ բարձրացնել», ասել է Սուարեսը: