Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում ենք նվաճել Եվրոպայի լիգան՝ ՉԼ-ում հայտնվելու համար
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 1-ին տուրում ուկրաինական «Վորսկլային» 4:2 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/21/1105754/]հաղթելուց[/url] հետո «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է լոնդոնյան ակումբի համար մրցաշարի նշանակության մասին:
«Էմերին երեք անգամ հաղթել է մրցաշարում, և այն չափազանց կարևոր է մեր համար, քանի որ մենք այստեղ խաղում ենք ոչ թե զուտ մասնակցության, այլ՝ հաղթանակի համար: Եթե Եվրոպայի լիգան նվաճենք, ապա Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճենք:
Այդ իսկ պատճառով ձգտում ենք յուրաքանչյուր խաղում հաղթել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի», ասել է Մխիթարյանը: