211652_close_icon
views-count196929 դիտում article-date 21:06 30-01-2019

Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Գագիկ Ծառուկյանի տղան ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական խումբը հսկայածավալ աշխատանքներ է կատարել և, համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Աբովյանի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի իրենց գործընկերների հետ, քննչական վարչություն են հրավիրել մեծ թվով քաղաքացիների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն և քննչական բաժիններ են հրավիրվել նաև այն անձինք, ովքեր դեպքի օրը առնչություն են ունեցել այդ թվում՝ հեռախոսային, գործով անցնող բոլոր վիրավորների, մահացածի, կասկածյալների հետ, և բացատրություններ են տվել թե՛ ոստիկաններին, թե՛ քննիչներին, թե այդ օրը, ինչպես նաև միջադեպի ժամանակ որտեղ են եղել: 2 տասնյակից ավելի հրավիրվածների մեջ է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Արդեն հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում Ն. Ծառուկյանը հայտնել է, թե միջադեպի օրը և միջադեպի ժամանակ որտեղ է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Ծառուկյանը եղել է Ծաղկաձորում՝ իրեն պատկանող ավտոմեքենայով: Իրավապահները Ն. Ծառուկյանի հայտնած տեղեկությունը պարզելու նպատակով այցելել են Ծաղկաձոր և նրա մատնանշած վայրի հասցեում ստուգել են տեսախցիկները, որտեղ արձանագրվել է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Տեսախցիկները ֆիքսել են նրա մուտքը և ելքը նշված վայրում, ինչից հետո հերքվել են այն տեղեկությունները, որ Ն. Ծառուկյանը միջադեպի օրը և միջադեպի ժամանակ եղել է «Շշի Մելոյին» պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում: Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ BMW X5 մակնիշի 08 XՏ 080 համարանիշի, BMW X5 մակնիշի 08 NN 008 համարանիշի, Opel մակնիշի 35 MM 919 համարանիշի և Ford մակնիշի 18 VO 808 համարանիշի ավտոմեքենաները: Նշված հանցագործությունը լիովին բացահայտելու, ժողովրդի լեզվով ասած՝ իրականությունը ջրի երես դուրս բերելու նպատակով քննչական խմբում ներգրավված են իրենց գործի իսկական գիտակ, պրոֆեսիոնալ, հանրապետությունում բազմաթիվ աղմկահարույց քրեական գործեր քննած քննիչներ, ովքեր անգամ աշխատում են 24- ժամյա ռեժիմով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116190/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 29-ին Կոտայքի մարզում գործող ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում աղմկահարույց կրակոցների սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթ։ Խմբում ներգրավված էին պրոֆեսիոնալ և իրենց գործին գիտակ քննիչներ, ովքեր արդեն սկսել են հսկայածավալ աշխատանքներ՝ հանցագործությունն ամբողջովին բացահայտելու ուղղությամբ՝ համագործակցելով ոստիկանության Կոտայի մարզային վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հունվարի 29-ին քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել էին Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Շանթ Մելիքի Մանուկյանը և Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Վարդանյանը։ Շ. Մանուկյանը ձերբակալվել էր ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ Ա. Վարդանյանը՝ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 34-104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ Շ. Մանուկյանը նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի որդին է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 270+
270+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր