211652_close_icon
views-count18483 դիտում article-date 12:19 30-01-2019

Երևանում բախվել են Honda-ն ու Nissan-ը. վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ կոտրելով երթևեկությունը կարգավորող ցուցանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Նանսեն -Ջուղա փողոցների խաչմերուկում բախվել են Nissan մակնիշի 23 ՕG 023 համարանիշի և Honda մակնիշի 35 TZ 744 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին։ Ավտոմեքենաներից մեկն էլ կոտրել է հետիոտնային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Դավիթ Քարամյանի գլխավորությամբ, ում կողմից թաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր