17834 դիտում
15:18 18-03-2024
Ավտովթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ կոտրելով երթևեկությունը կարգավորող ցուցանակը. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Հայկ Սարգսյանի վարած «Mitsubishi» մակնիշի և 74-ամյա Մնացական Կուրղինյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վարդան Միսակյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Խաչատրյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վթարի մեջ վարորդները մեղադրում են միմյանց, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը «Nissan»-ի վարորդն է եղել, ով վթարային իրավիճակ է ստեղծել «Mitsubishi»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9585 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին